Առաջիկա հանդիպումներում Ժերվինյոն չի կարողանա օգնել Լոնդոնի «Արսենալ»-ին:
Կիսապաշտպանը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 9-րդ տուրի շրջանակներում «Քուինզ Փարք Ռեյնջերս»-ի դեմ կայացած խաղում (1:0): Բժշկական զննությունից հետո պարզվել է, որ խաղացողը վնասել է ներբանը:
Վերականգնման համար Ժերվինյոյից երեք շաբաթ կպահանջվի:







































