Saturday, 11 07 2026
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

Ռ. Հակոբյանն ուզում է, որ բոլոր միավորումները գաղափարական հենքի վրա լինեն.

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այն կարծիքին է, որ իրենց և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության միջև առաջացած խնդիրը համապետական նշանակության հարց չէ և պետք չէ նման մեծ քննարկումների առարկա դարձնել: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում Ռուբեն Հակոբյանը նշել է, որ համաձայն չէ այս գործընթացում «ապահարզան» բառի գործածման հետ, քանի որ խնդիրը վերաբերում է միմիայն Խաչատուր Քոքոբելյանին, իսկ «Ազատ դեմոկրատների» հետ իրենք որևէ խնդիր չունեն:

«Միությունը եղել է գաղափարական հենքի վրա. դա նոր ձեռագիր էր քաղաքականության մեջ, որովհետև մեր քաղաքական մշակույթում, ցավոք, գաղափարական հենքի վրա ձևավորված միավորումներ չեն եղել այս 20-22 տարիների ընթացում: Մենք փորձեցինք միասնական թիմի հիմքում դնել գաղափարական հենքը: Մենք ռիսկային քայլ կատարեցինք և փորձեցինք երկարաժամկետ միավոր ձևավորել: Ստացվել է այն, ինչ ստացվել է: Ես կուզենամ, որ Հայաստանում բոլոր միավորումները գաղափարական հենքի վրա լինեն. առաջին փորձը չի ստացվում, հույս ունեմ, որ մնացածը կստացվեն»,- նշել է Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ երկարաժամկետ գործողությունների ծրագիր էր մշակված և ինքը չէր ցանկանա, որ անձի պատճառով առաջացած խնդիրները տարածվեին կուսակցությունների վրա:

Ինչպես հայտնի է, Խաչատուր Քոքոբելյանը խմբակցության՝ երկուշաբթի օրը կայացած նիստում առաջարկել էր Ռուբեն Հակոբյանի փոխարեն խմբակցության ղեկավար ընտրել Զարուհի Փոստանջյանին: Անդրադառնալով թեմային՝ Ռուբեն Հակոբյանն ասել է հետևյալը. «Ինձ համար զարմանալի է, որ դուրս եկա խմբակցության սենյակից,և լրագրողներն ասացին, որ դրված է Զարուհի Փոստնջյանի հետ փոխելու հարցը: Հիշեցնեմ, որ ընտրվել եմ միաձայն: Իմ թեկնածությունն առաջադրել է Խաչիկ Քոքոբելյանը: Բայց երբ որոշվեց, որ այլևս ինքը չի ներկայացելու «Ժառանգությունը», նա էլ այդպիսի առաջարկ արեց, որը պահի տակ առաջացած հարց էր, և, չգիտես ինչու, դարձավ քննարկման առարկա»,- ասել է Ռուբեն Հակոբյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքերով, Խաչատուր Քոքոբելյանի կողմից խախտվել են այլ պայմանավորվածություններ ևս: Նա նշել է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարն իր պահվածքով հարվածի տակ է դնում Ալեքսանդր Արզումանյանին, թաքնվում է կուսակցության հետևում և կասկածի տակ է դնում այդ որակով կուսակցության հետագա առաջխաղացումը: «Հնարավոր է, որ մարդը սխալվել է, չի պատկերացրել, թե ուր կհասնի սա»,- եզրակացրել է Ռուբեն Հակոբյանը:

Խմբակցության ղեկավարը նաև նշել է, որ ինքն ու Զարուհի Փոստանջյանը դեմ են եղել, որ Քոքոբելյանի հետ կապած այս խնդիրը Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրաձայնի՝ նկատի ունենալով, որ առաջիկայում նախագահական ընտրություններ են, և հարցը կչարչրկվի: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ չի պատրաստվում ճանապարհ գնալ մի գործչի հետ, ով իրեն խաբում է:

Կատարվածը, սակայն, Ռուբեն Հակոբյանի խոսքերով, չի ազդի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված մտադրության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում