Լյուքսեմբուրգում կայացած թենիսի կանանց մրցաշարի եզրափակիչում ամերիկուհի Վինուս Ուիլիամսը հաղթանակ է տարել ռումինուհի Մոնիկա Միկուլեսկուի նկատմամբ ու 2010 թվականից հետո առաջին անգամ հաղթել WTA-ի մրցաշարում:
Մրցավեճն ավարտվել է 6:2, 6:3 հաշվով: Թենիսիստուհիները կորտում են անցկացրել 1 ժամ 23 րոպե:
Սա ավագ Ուինուսի 44-րդ հաղթանակն էր կարիերայում: Վերջին անգամ նա հաղթել էր Մեքսիկայում 2010 թվականին:
Այս հաղթանակի համար Ուիլիամսը ստացել է 37 հզ դոլար ու 280 ռեյտինգային միավոր:







































