Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Կալանավորներին դատարաններ չեն հասցնում ուղեկցողների պակասի պատճառով

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար Վադիմ Ջաղեթյանի գործի դատավարությունը: 2012 թվականի մայիսի 9-ին, ժամը 6-ն անց 30-ին Ջաղեթյանը զանգահարել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և, ներկայանալով որպես ազգային անվտանգության ծառայության գնդապետ Կառլեն Անտոնյան, հայտնել էր, որ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում, երրորդ հարկի պատուհանագոգի ծաղկամանի մեջ էլեկտրական ռումբ է տեղադրված:

Ջաղեթյանին շուտով բացահայտել էին ու մեղադրանք առաջադրել նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածով:

Գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ջաղեթյանը հոգեկան հիվանդության պատճառով ճանաչվել է անմեղսունակ: Դատարանը պետք է որոշի բժշկական հարկադրանքի միջոցը, որը պետք է կիրառվի Ջաղեթյանի նկատմամբ: Սակայն դատական նիստն այսօր չկայացավ ամբաստանյալ Ջաղեթյանի բացակայության պատճառով:

Դատարանը տեղեկացվել էր, որ կալանավորներին դատարան ուղեկցող անձնակազմի թվաքանակի ոչ բավարար լինելու պատճառով հնարավոր չի եղել ապահովել Ջաղեթյանի ներկայությունը դատական նիստին:

Ստացվում է, որ կալանքի տակ գտնվող ամբաստանյալներն այնքան շատ են, որ նրանց դատարաններ հասցնելու համար ուղեկցող անձնակազմերն արդեն չեն բավարարում: Հետևաբար, կամ կալանքից բացի՝ խափանման այլ միջոցներ ևս պետք է կիրառվեն՝ պակասեցնելով կալանավայրերում իրենց դատին սպասող ամբաստանյալների թիվը, կամ պետք է ավելացվի ուղեկցողների թիվը՝ նոր աշխատատեղեր ստեղծելով, վերոհիշյալ պատճառաբանությամբ դատական նիստերը հնարավորինս չձախողելով ու առանց այն էլ ձգձգվող դատավարություններն ավելի չձգձգելով:

Ջաղեթյանի գործի քննությունը հետաձգվեց ու նշանակվեց հոկտեմբերի 23-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում