Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Դավոր Շուկերը, ով այժմ զբաղեցնում է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, նշել է, որ «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարետ Բեյլը պետք է համաձայնի «արքայական ակումբ»-ի առաջարկին:
Նշենք, որ ավելի վաղ հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ մադրիդցիները ցանկանում են ձեռք բերել վալիացի ֆուտբոլիստի տրանսֆերը:
««Ռեալ» տեղափոխվելը կդառնա Բեյլի մարզական կարիերայի լավագույն զարգացումը: Աշխարհում շատ ակումբներ կան, որոնք հարուստ պատմություն ունեն, սակայն «Ռեալ»-ը մոլորակի լավագույն թիմն է»,- Շուկերին մեջբերում է BBC-ն:







































