Saturday, 27 04 2024
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ

«Ռուսաստանը ԱՄՆ-ի կողմից դուրս է մղվում Կովկասից»

Դոնի Ռոստովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը հայտարարել է, թե միանշանակ չի կարելի հայտարարել, որ Հայաստանն այսօր Ռուսաստանի կայուն գործընկերն ու դաշնակիցն է Անդրկովկասում: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը:

Նրա կարծիքով, հիմա Հայաստանում և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ քաղաքական իրավիճակը շատ է բարդացել: Նա հիշեցրել է, որ Հայաստանից Ռուսաստան է տեղափոխվել այդ երկրի բնակչության մոտ կեսը, այդ թվում՝ Ռուսաստանի հանդեպ բարյացակամ տրամադրված մտավորականությունը: Եվ եթե սովորական բնակչությունը մտահոգված է Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացմամբ, ապա մտավորականության և պետական համակարգի ներկայացուցիչների շրջանում այլ տրամադրություններ են:

ԱՄՆ ակտիվացել է Հայաստանում, և պատահական չէ, որ նրանք այդ երկրում կառուցել են աշխարհի ամենամեծ դեսպանատունը: «Դա նշանակում է, որ Կենտրոնական հետախուզական վարչությունն այդտեղ իր տարածաշրջանային ներկայացուցչությունն ունի, և դա բոլորի համար ակնհայտ է: Դրա համար այնտեղ գործում են 300-400 աշխատակիցներ, որոնք ներկայանում են որպես ամերիկյան դիվանագետներ կամ վարչա-տեխնիկական անձնակազմ»,- ավելացրել է նա:

Ըստ Ռեշետնիկովի` ամերիկացիները փորձում են դուրս մղել այն օղակը, որը դեռ ապահովում է ռուսական ազդեցությունը Կովկասում: Այդ ուղղությամբ են նաև Հայաստանին Թուրքիայի հետ հաշտեցնելու ԱՄՆ ջանքերը: Ռեշետնիկովն ասել է, որ ինքը հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ, որոնք նշել են, որ անհրաժեշտ է թեքել զարգացման ուղղությունը դեպի ԱՄՆ: «Ես մի բարձրաստիճան պաշտոնյայի ասացի, որ ԱՄՆ-ն գումարներ չի տա երկրի զարգացման համար: Նրանք կարող են, օրինակ, կոյուղու զարգացման համար գումար տալ, որը Հայաստանի իշխանությունների կողմից կօգտագործվի հարստացման նպատակով: Ամերիկացիները երբեք այլ գումար չեն տվել՝ բացի այսօրինակ նպատակային ծրագրերից, որպեսզի գնեն վերնախավին: Իմ զրուցակցի դեմքից երևաց, որ նա համաձայն է ԱՄՆ այդ գծի հետ, նրան դուր եկավ այդ գաղափարը, որ ամերիկացիները իշխող վերնախավին գումարներ կտան»,- ավելացրել է Ռեշետնիկովը: Նա նաև ասել է, որ ռուսական դիրքերի թուլացումը նկատելի կլինի առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում:

Մնում է միայն ենթադրություններ անել, թե ռուսական այդ որ գումարներն են ծառայել Հայաստանի զարգացմանը կամ չեն գնացել ՀՀ իշխանավորների գրպանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում