Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր մտահոգությունն է հայտնել Արգենտինայի ազգային հավաքականի ու իր թիմի ֆուտբոլիստ Կառլոս Տևեսի ցուցադրած խաղի վերաբերյալ:
«Առաջին մեկ ամիսը Տևեսն ակնհայտորեն ավելի լավ էր խաղում: Երբ գնաց հավաքական՝ թիմի հետ հանդիպումներ անցկացնելու, դրանից հետո սկսեց համեմատաբար ավելի վատ գործել: Չնայած սա նորմալ եմ համարում: Ամեն դեպքում չեմ կարող ասել՝ Տևեսն արդյոք կխաղա՞ «Ֆուլհեմ»-ի հետ խաղում. շաբաթական երկու խաղ ենք անցկացնում, իսկ մենք ունենք չորս համարժեք հարձակվող»,- ասել է «Սիթի»-ի մարզիչը:




































