Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը կարող է հրաժեշտ տալ կիսապաշտպան Իգոր Դենիսովին: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Դենիսովը հրաժարվել է խաղադաշտ դուրս գալ «Կրիլյա Սովետով»-ի կազմում` պահանջելով աշխատավարձի բարձրացում: Նման գործողություններից հետո «Զենիթ»-ի ղեկավարությունը կիսապաշտպանին տեղափոխեց երկրորդ կազմ:
Պարբերականները հայտնում են, որ անգլիական գրանդները կարող են օգտվել ստեղծված իրավիճակից և ձեռք բերել ֆուտբոլիստի իրավունքները:







































