Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին քննադատել է իտալական ակումբներին կիսապաշտպան Մարկո Վերատիին այլ ակումբ տեղափոխվելու հնարավորություն տալու համար: Չնայած «Յուվենթուս»-ի ու «Նապոլի»-ի հետաքրքրությանը՝ «Պասկարա»-ն վաճառեց 19-ամյա խաղացողի տրանսֆերը ՊՍԺ-ին, որտեղ նա դարձավ հիմնական կազմի խաղացող:
«Մեզ անհրաժեշտ է բարելավվել: Սակայն ներկայիս դրությամբ Վերատիի նման խաղացողը հանդես է գալիս այլ առաջնությունում: Սա սկանդալ է: Ես կանչել եմ նրան հավաքական նույնիսկ դեռ այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս «Պասկարա»-ում: Եվ այն, որ նա տեղ չգտավ մեր լավագույն թիմերի կազմում, նույնպես սկանդալային է: Բավական է ամենախելացին թվալու փորձեր անել: Եկեք աշխատենք՝ նորից լավագույնը լինելու համար»,- ասել է Պրանդելին:






































