Փարիզում շաբաթ օրը կարող է տեղի ունենալ իսլամիստների բողոքի ակցիա՝ ընդդեմ «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի,- գրում է Le Figaro-ն:
Սոցիալական ցանցերում միջոցառման կազմակերպիչները կոչ են արել բոլոր ցանկացողներին շաբաթ օրը հավաքվել Տրոկադերո հրապարակում: Բացի այդ, նույն օրը կարող է տեղի ունենալ ևս մեկ նմանատիպ ակցիա Փարիզի մզկիթի մոտ: Ֆրանսիայի իշխանություններն առայժմ միջոցառումերից ոչ մեկի անցկացման համար թույլտվություն չեն տվել:
Անցյալ շաբաթ մի խումբ իսլամիստներ փորձեցին բողոքի ակցիա անցկացնել ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ՝ դրա համար թույլտվություն չստանալով Ֆրանսիայի ՆԳՆ-ից: Արդյունքում ձերբակալվեց 152 մարդ, իսկ ցուցարարների հետ տեղի ունեցած բախումներում վիրավորվեց 6 ոստիկան:









































