Ֆուտբոլի Միջազգային կոմիտեն որոշել է խստորեն պատժել «Բենֆիկա»-ի բրազիլացի պաշտպան Լուիզաոյին, ով «Դյուսելդորֆ»-ի հետ օգոստոսի 11-ին տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ նոկաուտի է ենթարկել գլխավոր մրցավարին: Առաջիկա 2 ամիսներին Լուիզաոն չի մասնակցի բրազիլական ակումբի հանդիպումներին:
«Բենֆիկա»-ի առաջին խաղը, որ ստիպված կլինի բաց թողնել կենտրոնական պաշտպանը, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում «Սելթիկ»-ի հետ հանդիպումն է:
Բրազիլացին չի մասնակցի նաև «Բարսելոնա»-ի, Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ հանդիպումներին, ինչպես նաև Իրաքի, Բրազիլիայի և Ճապոնիայի ընտրանիների հետ ընկերական խաղերին:







































