Իտալական «Միլան»-ի ավագ Մասիմո Ամբրոզինին Իտալիայի առաջնության 3-րդ տուրի՝ «Ատալանտա»-ի դեմ խաղում վնասվածք է ստացել:
34-ամյա կիսապաշտպանը ստիպված է եղել լքել դաշտը խաղի երկրորդ կեսին կոճի հատվածում ցավեր զգալու պատճառով: MilanNews-ի հաղորդմամբ՝ թե որքան լուրջ է վնասվածքը, պարզ կդառնա բժշկական հետազոտությունից հետո:
Հատկանշական է, որ այս պահին, Ամբրոզինիից զատ, «Միլան»-ի հիվանդանոցում են գտնվում նաև Ռոբինյոն, Պատոն, Սալի Մունտարին, Ռիկարդո Մոնտոլիվոն:




































