Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային խաղերում Կարիմ Բենզեման հաջող չի դրսևորել իրեն, ինչն առիթ է հանդիսացել ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ շրջանառվող լուրերի համար: Բրիտանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ՊՍԺ-ն կփորձի գնել «արքայական ակումբ»-ի հարձակվողի իրավունքները ձմռանը:
Նշվում է, որ փարիզյան ակումբը պատրաստ է 50 մլն եվրո վճարել Բենզեմայի տրանսֆերի դիմաց: Իսպանիայի չեմպիոնների ղեկավարությունն ու մարզչական շտաբը ներկայումս բացառում են Ֆրանսիայի ընտրանու ֆուտբոլիստի տրանսֆերի հնարավորությունը:
«Կասկած չկա, որ Բենզեման շուտով կցուցադրի իր լավագույն խաղային որակները: Նախորդ տարի Բենզեման իր լավագույն մարզավիճակը ձեռք բերեց հոկտեմբերին»,- հայտնել են «Ռեալ»-ի ներկայացուցիչները:







































