Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Զինվորի աչքը վնասած զինվորը կալանավորված չէ, բժիշկներն էլ չեն օգնում

«Սա է իրավիճակը մեր հանրապետության. եթե այսպես շարունակվի, մենք ընկած փոսում ավելի կխրվենք, որովհետև առաջին պատահած զինվորականի մոտ ստեղծվել է տպավորություն, որ արդարություն չկա բանակում, արդարություն չկա կյանքում, արդարություն չկա դատարանում:

Էդպես ապրելը շատ դժվար է, հատկապես` զինվորականի համար: Չի կարելի մեր ջահելներին ի սկզբանե ջարդել, կոտրել, հետո նրանցից ինչ-որ բան պահանջել»,-նշում է ընդամենը մեկուկես ամսվա զինծառայող Մայիս Աղաբաբյանի շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Նա չի կարողանում ՀՀ Մարտունի քաղաքից ԼՂՀ Մարտունու 3-րդ պաշտպանական շրջան զորակոչված 18-ամյա Մայիս Աղաբաբյանի` վնասված ձախ աչքի հետազոտությունը և բուժումը կազմակերպել: Ինչպես տեղեկացրեց փաստաբանը, համածառայակից Շահեն Աղասյանի կողմից զինվորական գոտու մետաղական մասով հասցված հարվածից Մայիսը միջին ծանրության վնասվածք է ստացել: Այդ մասին նշված է նոր ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ: Միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսի 11-ին. ըստ ՊՆ քննչական մարմնի` զորամասի շարահրապարակում շարքով վազելու ընթացքում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, Շահեն Աղասյանը, ստորացնելով համածառայող, շարքային Մայիս Մելիքի Աղաբաբյանի պատիվն ու արժանապատվությունը, հայհոյել է նրան և զինվորական գոտիով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք ձախ աչքի շրջանում: Տուժած զինվորին հաջորդ օրը` օգոստոսի 12-ին, սկզբում տեղափոխել են Մարտունու, ապա` Ստեփանակերտի զինհոսպիտալ, իսկ այնտեղից` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ Մայիս Աղաբաբյանի աչքը 7 մմ չափով ճեղքվել է, սակայն այդպես էլ վիրահատություն չի արվել: Որոշ ժամանակ հոսպիտալում պահելուց հետո նրան կրկին հետ են ուղարկել նույն զորամաս` նույն զինվորի հետ միասին ծառայությունը շարունակելու: Ավելին` Շահեն Աղասյանը տուժած զինվորին ասել էր, որ հայրը «խոսացել է», որ նրա աչքը չբուժեն, որովհետև դա ծանր մարմնական վնասվածք է, և եթե բուժեն` ինքը կդատվի: Եվ կարծես թե հենց նման արտահայտություն անելը հաստատվում է համապատասխան մարմինների` ՊՆ-ի, բուժվարչության, քննչական մարմնի արհամարհական գործելաոճով:

Փաստաբան Սեդա Սաֆարյանի, ինչպես նաև դեպքի շուրջ ծավալված աղմուկից հետո մի կերպ հաջողվեց դատարանից վերցնել քրեական գործի նյութերը` ծանոթանալու համար, և տուժած Մայիս Աղաբաբյանին բերել Երևանի հոսպիտալ` աչքի համապատասխան հետազոտություն անցկացնելու: Սակայն այդպես էլ չի հաջողվել դա անել գործով չշահագրգռված որևէ բժշկի միջոցով. մարդիկ խուսափել են օգնել. «…Մենք չհասցրեցինք երիտասարդին ստուգել, որովհետև բժիշկները խուսափում են զինվորական հոսպիտալ մտնելուց: Պատկերացրեք, խայտառակ վիճակ է: Բժշկին խնդրում, ասում ես` մենք նաև ձեր վճարը կանենք… բայց խուսափում են: Ընդհանրապես, մի անկախ բժիշկ չկա, որ նրան տանենք` ստուգի…»,- ասաց փաստաբանը` նշելով, որ նախօրեին իրեն հայտնի է դարձել, որ փետրվարի 23-ին Մայիս Աղաբաբյանին անհայտ պատճառով տարել են պաշտպանության նախարարի մոտ.

«Ես չգիտեմ, թե նա ինչու չի հասցրել տեղեկացնել ինձ: Շատ զարմացած եմ այդ տեսակետից. ես էլ էի ուզում պաշտպանության նախարարի մոտ գնայի ու տեսնեի, թե ինչ հիմնավոր ապացույցներով են գտնում, որ Մայիսի աչքը լիարժեք, նորմալ վիճակում է: Ճիշտն ասած` այն սկզբնական ախտորոշումները, որ մենք ցույց ենք տվել այլ բժիշկների, այդ բժիշկները, համենայնդեպս, ոչ մի լավ խոստում մեզ չեն տվել: Հիմա, թե՛ ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահն է, թե՛ զինվորական հոսպիտալի նախագահը, թե՛ ով է նրա հետ եղել` ես չգիտեմ: Գիտեմ, որ Միքայելյանն էլ է (հոսպիտալի գլխավոր բժիշկը) հետը եղել, բայց մնացածին չգիտեմ, թե ովքեր են եղել նախարարի հետ հանդիպմանը: Ասում են, որ հստակ զեկուցվել է նախարարին, թե` Մայիսի աչքը նորմալ տեսնում է: Ինձ շատ զարմացնում է` նախարարը բժիշկ չի, ինչո՞ւ են տարել նախարարի մոտ»:

Փաստաբանը հստակ չգիտի հանդիպման նպատակը, բայց չի բացառում, որ դա կարող է կապված լինել նախարարի կողմից սույն գործով մեղավոր անձանց, օրինակ` հրամկազմին պատժելու կամ արդարացնելու գործընթացի հետ:

Ավելի վաղ ՊՆ լրատվության աղբյուրից հավաստիացրել էին, որ նախարարի պահանջով նշանակվել է կրկնակի բժշկական փորձաքննություն, որը Մ.Աղաբաբյանը պետք է անցներ Երևանում: Ու թեև այդ մասով, ցավոք, դեռ էական առաջընթաց չկա, այդուհանդերձ Սեդա Սաֆարյանը մի լուր էլ է լսել, որ նախարարը ցանկանում է Մայիս Աղաբաբյանի` գոնե ծառայության վայրը փոխել, նույն զինվորի հետագա հնարավոր ճնշումներից զերծ պահելու համար:

Ս.Սաֆարյանը սա ևս դրական տեղաշարժ է համարում. «Գուցե երեխան ընդհանուր մթնոլորտում շատ նյարդային էր, և դա էլ շատ ազդող է եղել նրա վրա: Շատ կարևոր է մարդու հոգեվիճակը` մարդուն կարգի բերելու համար, դա շատ կարևոր շրջադարձ կարող է լինել նրա համար, բայց այնուհանդերձ, շատ առաջնային է աչքի բուժումը, քանի որ աչքի հետ կատակ չեն անում: Ուզում են թաքցնել, որ բանակում այ այսպիսի բան է եղել, բայց շատ ավելի լավ կլինի, որ ընդունեն, որ եղել է. կա մեղադրյալ, ով խոստովանում է, որ առանց որևէ առիթի խփել է Մայիսին: Շատ ցավալի է, որ այդ սադիզմը կա երիտասարդների մեջ` զինվորների շրջանում, և ցանկալի կլիներ, որ պաշտպանության նախարարությունը այս տեսանկյունից միջամտեր նրա աչքի բուժման կուրսը շարունակելու համար, հոգատարության որևէ դրսևորում ունենար: Առանց այն էլ Մայիս Աղաբաբյանը վատ առողջական վիճակով է գնացել բանակ` ողնաշարի խնդիրներ է ունեցել. բերեցին մի փաստաթուղթ, որտեղ Մարտունու զինկոմիսարիատը արձանագրել էր այդ փաստերը, և դա ինձ շատ զարմացրեց, որ նրան տարել են բանակ` սովորական ծառայության: Լավ, տարել` տարել են, բայց հիմա երեխան այս վիճակում է, դա երեխայի համար դժվարություն է: Այսօր ես խոսում եմ նրա հետ ու զգում եմ… ծառայությունը այդ կարգավիճակով շարունակելու խնդիր ունի, ինչը նաև ընկճվածություն է մարդու մոտ առաջ բերում: Շատ դժվար է այդ հոգեվիճակով զինվոր ունենալը…»:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում