Tuesday, 14 07 2026
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է

Բերեզովսկին ու Հովսեփյանը հայկական ֆուտբոլի լեգենդներն են. Մխիթարյան. Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը պատասխանել է ՈւԵՖԱ-ի մեդիաբաժանմունքի աշխատակցի հարցերին:

-Հայաստանի հավաքականը կարո՞ղ է հաղթահարել խմբային փուլի արգելքը:

-Մենք չենք մտածում, թե որ հավաքականին կարող ենք հաղթել կամ պարտվել: Մենք խաղում ենք մեր ազգի համար, և ամեն ինչ կանենք հաղթանակների հասնելու համար:

-Որո՞նք են Հայաստանի հավաքականի ուժեղ կողմերը:

-Խաղադաշտում բազմաթիվ երիտասարդ խաղացողներ կան, նրանք մոտիվացված են և ձգտում են հաղթանակների հասնել: Մենք փորձում ենք օգնել միմյանց, իսկ եթե ինչ-որ մեկը սխալվում է, ոչ ոք չի մեղադրում նրան:

-Ի՞նչ կասեք Վարդան Մինասյանի կատարած աշխատանքի մասին: Ի՞նչ ազդեցություն ունի նա թիմում:

-Նա շատ երիտասարդ և լավ մարզիչ է: Մենք ուրախ ենք, որ աշխատում ենք նման մարզչի հետ: Մեր բախտը բերել է, որ հանդես ենք գալիս նրա գլխավորությամբ:

-Դուք նրա հետ աշխատել եք նաև «Փյունիկ»-ում: Այդ հանգամանքն ազդու՞մ է ձեր հարաբերությունների վրա՝ այն դարձնելով ավելի յուրահատուկ:

-Ամենակարևորն այն է, որ նա հասկանում է խաղացողներին: Մինասյանը ֆուտբոլիստի իր կարիերան մի քանի տարի առաջ է ավարտել: Նա համապատասխան խորհուրդներ է տալիս մեզ, որպեսզի կարողանանք կատարելագործվել:

-Վերջին 3 տարիների ընթացքում Դուք 2 անգամ ճանաչվել եք Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ի՞նչ եք կարծում, մե՞ծ էր առաջընթացն այդ 3 տարիներին:

-Չեմ կարող ինքս դատել: Ցանկանում եմ շարունակել կատարելագործել որակներս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմիս անդամներին, առանց որոնց հնարավոր չէր լինի նման հաջողությունների հասնել: Ես ամեն օր աշխատում եմ, որ ավելի բարձրակարգ խաղ ցուցադրեմ:

-Հայաստանի հավաքականում կան Ռոման  Բերեզովսկու և Սարգիս Հովսեփյանի նման փորձառու խաղացողներ: Դուք Չեմպիոննրի Լիգայի պես խոշոր մրցաշարում խաղալու փորձ ունեք: Ի՞նչ եք կարծում, մոտ ժամանակներս կդառնա՞ք թիմի առաջատար:

-Ինձ համար մեծ պատիվ է այդ ֆուտբոլիստների հետ խաղալը: Նրանք հայկական ֆուտբոլի լեգենդներն են: Ես սովորում եմ նրանց հետ խաղալով: Ցանկանում եմ օգոտ տալ թիմիս և հասնել Ձեր նշած ֆուտբոլիստների մակարդակին:

-Միրչա Լուչեսկուի հետ աշխատանքից հետո բարելավե՞լ եք Ձեր խաղային որակները:

-Ցանկանում աշխատել հնարավորինս շատ և չչարաշահել մարզիչներիս վստահությունը: Միրչա Լուչեսկուի շնորհիվ Ուկրաինայի առաջնության 8 խաղերում 11 գոլ եմ խփել:

-Ո՞ր գործոնը որոշիչ կլինի և կօգնի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլ դուրս գալ:

-Լավ ֆուտբոլն ու լավ արդյունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում