Football Espana-ն հաղորդում է, որ իսպանական «Աթլետիկ»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն այսօր՝ սեպտեմբերի 12-ին՝ մարզման ժամանակ, ծնկատակի ջլի վնասվածք է ստացել: Հայտնի չէ, թե Լյորենտեն արդյոք կկարողանա՞ օգնել թիմին Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում՝ «Էսպանյոլ»-ի հետ խաղում: Ամեն ինչ պարզ կլինի Լյորենտեի՝ բուժզննում անցնելուց հետո: Ֆուտբոլիստը բուժզննումը կանցնի մոտ ապագայում:




































