«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆն իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի մասին:
Լեգենդար հոլանդացին նշել է, որ «արքայական ակումբ»-ն այլևս չունի նախկին հեղինակությունը:
«Ոչ մի դեպքում չպետք է թերագնահատենք «Ռեալ»-ին: Ընթացիկ մրցաշրջանում այդ թիմը շատ հզոր կլինի, և «Բարսելոնա»-ն կկարողանա հաջողությունների հասնել միայն այն դեպքում, եթե խաղացողները ներդնեն իրենց առավելագույն հնարավորությունները:
Կարծում եմ` նախկինում «Ռեալ»-ը մեծ հեղինակություն էր վայելում աշխարհում: Սակայն աստիճանաբար «արքայական ակումբ»-ը կորցնում է իր հարգանքը, քանի որ ամեն ինչ չէ, որ հաղթանակներով ու տիտղոսներով է պայմանավորված: Գոյություն ունեն նաև այլ կարևոր գործոններ»,- նշել է Կրուիֆը:






































