Tuesday, 14 05 2024
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը

Հայկական ժողովրդային շարժումը պահանջում է Հայկ Դեմոյանի պաշտոնանկությունը

Լիբանանում գործող Հայկական ժողովրդային շարժումը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.

Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Հայոց Ցեղասպանութեան Թանգարան և Հիմնարկի տնօրէն Հայկ Դեմոյեանը վերջին շրջանին հանդէս կու գայ անընդունելի յայտարարութիւններով եւ անվայել վարուելակերպով: Ան, փաստօրէն, կը վարկաբեկէ յիշատակը այն նահատակներուն, որոնց անունով կոչուող ակադեմիական հիմնարկի տնօրէնի պաշտօնը կը զբաղեցնէ:

Ստորեւ կարգ մը փաստեր Հայկ Դեմոյեանի արարքներէն եւ ասոյթներէն. և Անոր հրատարակութեանց մէջ տեղ գտած են գրագողութեան բազմաթիւ փաստեր.օրինակ, իր մէկ գիրքին մէջ ան ուղղակիօրէն արտագրած է պատմագիտութեան դոկտոր Ռաֆայէլ Մաթեւոսեանի` հայկական զինանշաններու մասին գիրքէն ամբողջ հատուածներ: Եվ ԱՄՆ-ի մէջ իր ելոյթներուն ընթացքին յայտարարած է, թէ պէտք չէ գործածել «Հայկական Ցեղասպանութիւն» եզրը, այլ` գործածել «Մեծ Եղեռն», քանի որ, Դեմոյեանի «տրամաբանութեամբ», «ցեղասպանութիւն» եզրը քաղաքական ձեռնածութեանց դուռ կը բանայ եղեր:Եվ Հ. Հ.-Թուրքիա վերնախաւերու սիրախաղի մեղրալուսնի շրջանին, Հայկ Դեմոյեանը «փայլեցաւ» չափազանցեալ ստորաքարշութեամբ:

Այսպէս, Թուրքիոյ նախագահ Ապտուլլա Կիւլի Երեւան այցին օրուան` 6 Սեպտեմբեր 2008-ի երեկոյեան ու գիշերը, Դեմոյեանը անջատած էր Ծիծեռնակաբերդի յուշահամալիրին լուսարձակները:

Այս խայտառակ փաստը օրին հեռասփռեց «Երկիր Մետիա» երեւանեան հեռատեսիլը: Այդուհանդերձ, հաւատարիմ իր ջայլամային վարուելակերպին, Դեմոյեանը կը շարունակէ ի զուր համոզել, թէ նման բան տեղի չէ ունեցած և Դեմոյեանը եղաւ հայաստանաբնակ միակ պատմաբանը, որ բացայայտօրէն իր համամտութիւնը յայտնեց իբրեւ թէ «պատմական հարցերը» քննարկելու կոչուած յանձնախումբ ստեղծելու Թուրքիոյ վարչապետ, կատաղի հայատեաց Ռեճէպ Թայյիպ Էրտողանի առաջարկևսադրանքին:

Նոյն օրերուն, Դեմոյեանը հանդէս եկաւ անգլիական The Economist պարբերականին մէջ (25 Սեպտեմբեր 2008)` յայտարարելով, թէ Աթաթուրքը բազմաթիւ հայ կանայք ու մանուկներ փրկած է կոտորածէն: Տարիներ ետք, երբ այս մասին հարցուեցաւ իրեն, Դեմոյեանը փորձեց արդարանալ, թէ ինք նկատի ունեցած է 1932 թուականին Պոլսոյ հայոց տարագրութիւնը, իսկ թերթը իբր խեղաթիւրած է իր ըսածը, մինչդեռ այդ տարին նման բան չէ պատահած պոլսահայոց հետ: Ամբողջովին սուտ եւ կեղծիք:

Եվ Դեմոյեանը անվայելուչ եւ վիրաւորական արտայայտութիւններ ունեցած է եւ հետեւողականօրէն կը շարունակէ ունենալ յարգարժան շատ հայոց, այդ շարքին` սփիւռքահայերու նկատմամբ, ոմանց նոյնիսկ ամբաստանելով թուրքերուն ծառայելու անհիմն մեղադրանքով: Այդ վիրաւորանքներէն զերծ չմնացին նաեւ ամերիկահայ այն հեռատեսիլներն ու հեռուսատաժամերը, որոնցմէ շատերու քով նոյն Դեմոյեանը հիւրընկալուած է: Հայրենաբնակ գիտնականներէն եւ լրագրողներէն Դեմոյեանը վարկաբեկման արշաւ ձեռնարկած է յատկապէս քանի մը հայագէտներու նկատմամբ, որոնք ոչ միայն Հայաստանի, այլեւ Սփիւռքի մէջ յարգանք կը վայելեն (Ալպէրթ Մուշեղեան, Աշոտ Մելքոնեան, Արմէն Այվազեան, Գէորգ Եազըճեան եւ այլք), քանի որ յիշեալները «համարձակած են» սխալներ յայտնաբերել իր գրածներուն եւ ըրածներուն մէջ ու անաչառ քննադատութեան ենթարկած զանոնք:

Եվ Դեմոյեանը իր դոկտորական ատենախօսութիւնը հեղինակած եւ Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկին մէջ գործող պատմագէտներու դատակազմին ներկայացուցած է ռուսերէնով: Արդէն չենք զարմանար, որ Հայաստանի մէջ կը գտնուի հայազգի հայագէտ մը, այն ալ` հայագիտական ակադեմական հիմնարկի ղեկավարի պաշտօնով, որ այդպէս կ’անարգէ հայոց լեզուն` վերջինիս հայրենիքին մէջ:

Իսկ երբ Դեմոյեանը այս փաստի համար կը քննադատուի, կը փորձէ արդարանալ, թէ օրէնքը նման բան չ’արգիլեր, մինչդեռ, որքան գիտենք, ՀՀ-ի գերագոյն օրէնքը Սահմանադրութիւնն է, որ յստակօրէն կը հռչակէ, թէ պետութեան լեզուն հայերէնն է (12-րդ յօդուած): Ատենախօսութեան մէջ տեղ գտած են լեզուական, գաղափարական, քաղաքագիտական եւ այլ բնոյթի բազմաթիւ, յաճախ նաեւ վտանգաւոր ու թրքամէտ սխալներ, ինչպէս օրինակ, ուղղակի ցուցումը Թուրքիոյ իշխանութեանց` Քրտական Հարցը «լուծել» քիւրտերը վերացնելու միջոցով:

Եվ կան բազմաթիւ փաստեր, թէ Հայկ Դեմոյեանը կը հաճոյանայ միջազգային սիոնիստական շրջանակներուն` հալածել տալով ՀՀ-ի մէջ հակասիոնական գործունէութիւն ծաւալողները` չխորշելով անոնց հասցէին զրպարտութիւններ յօրինելէ եւ անոնց նկատմամբ հետապնդման արշաւներ սադրելէ, միաժամանակ յայտարարելով, թէ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը անհնար է առանց սիոնական շրջանակներու աջակցութեան:

Այս փաստերը բաւական են հարուածի տակ դնելու իսլամական և արաբական երկիրներու, յատկապէս` Իրանի, Սուրիոյ եւ Լիպանանի հայոց անվտանգութիւնը եւ էական վնաս հասցնելու այս երկիրներուն հետ ՀՀ-ի բարեկամական յարաբերութիւններուն եւ հայոց գերագոյն շահերուն:

Աւելորդ չէ նշել, թէ նման խաղքութիւններ տեղի չունեցան Հայոց Ցեղասպանութեան Թանգարան և Հիմնարկի նախկին տնօրէն, յարգարժան Լաւրէնթի Բարսեղեանի տնօրէնութեան բեղմնաւոր տարիներուն:

Այս եւ բազմաթիւ նման փաստեր բաւական են պահանջելու ՀՀ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի նախագահութենէն` քննարկել Հայկ Դեմոյեանի` Հայոց Ցեղասևպանութեան Թանգարան և Հիմնարկի տնօրէնի պաշտօնին համապատասխանութեան հարցը, ինչպէս նաեւ վերոյիշեալ դատակազմէն եւ ՀՀ Բարձրագոյն Որակաւորման Յանձնաժողովէն` հրապարակային նոր պաշտպանութեան չընդունիլ Դեմոյեանի դոկտորական օտարալեզու ատենախօսութիւնը, զայն չհաստատել եւ Դեմոյեանին չշնորհել պատմագիտութեան դոկտորի գիտական աստիճանը` աւելի եւս չվարկաբեկելու համար հայաստանեան հայագիտութիւնը:

Կը դիմենք նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին` չհովանաւորելու իրենց մարդկային, հայկական եւ անձնական յատկանիշներով հիմնովին անարժան Հայկ Դեմոյեանն ու նմանները:

Հերիք է բարոյազրկման այն մակարդակը, որուն իջեցուած է մեր հայրենիքին հասարակութիւնը: Հայկական Ժողովրդային Շարժումը կը յայտարարէ, թէ նմաններու պաշտօնավարման շարունակման եւ յետագայ հաւանական յառաջխաղացքի համար պատասխանատու պիտի նկատէ նաեւ նմաններուն բարձրաստիճան հովանաւորները:

Պէյրութ
Հայկական Ժողովրդային Շարժում և Լիբանան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում