Օգոստոսի 15-ին Եվրոպայի ֆուտբոլի ազգային հավաքականներն ընկերական հանդիպումներ կանցկացնեն։ Կրասնոդարի «Կուբան»-ից իրենց ազգային թիմեր են հրավիրվել 10 խաղացողներ։
Հրավիրվածների թվում է նաև Մարկոս Պիզելին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն համապատասխան գրություն է ուղարկել «Կուբան»։
Հիշեցնենք, որ մեր հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում իր ուժերը կչափի Բելառուսի ընտրանու հետ։









































