Դոնեցկի «Շախտյոր»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վոլին»-ի հետ հանդիպումից հետո պատասխանել է ակումբի մամլո ծառայության լրագրողի հարցերին:
«Հաղթում կամ պարտվում է ամբողջ թիմը: Այդ պատճառով այսօրվա միավորները մեզ համար շատ կարևոր էին: Պետք է շարունակենք նույն ոճով, չշեղվենք ճանապարհից: Իրադարձությունների նման զարգացման դեպքում մենք պատրաստ կլինենք հաջող հանդես գալ Չեմպիոնների Լիգայում:
«Վոլին»-ի հետ խաղին մենք լրջորեն էինք նախապատրաստվել: Պետք է կարողանայինք վերահսկել խաղի ընթացքը: Պարոն Լուչեսկուն ասաց` եթե մենք թուլացնենք խաղի տեմպը, հակառակորդը կարող է պատժել, քանի որ այդ թիմի ֆուտբոլիստները մեծ նվիրումով են խաղում: Մենք էլ չթուլացրինք խաղի տեմպը ոչ առաջին, ոչ էլ դրան հաջորդող գոլերից հետո»,- իր խոսքն է եզրափակել Մխիթարյանը:







































