Monday, 29 04 2024
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը

Եթե Հայաստանը դեմ լինի Թուրքիայի ԵԱՀԿ նախագահությանը` հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի տնօրեն Սինան Օգանը:


– Վերջին շրջանում միջազգային փորձագետները հաճախ են կանխատեսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում: Դուք մոտ ապագայում պատերազմի հեռանկար տեսնո՞ւմ եք:


– Գիտեք, մինչեւ 2015թ. ոչ մի լուծում ես չեմ ակնկալում: Ադրբեջանը չի սպասի մինչ այդ, ուստի պատերազմի հավանականությունը այժմ ավելի մեծ է, քան անցյալ տարի: Հիմա իրավիճակը, իհարկե, այլ է ամբողջ աշխարհում: Հայաստանից ու Ադրբեջանից դուրս բազում իրադարձություններ են ծավալվում` Եգիպտոսի դեպքերը, հեղափոխությունները Միջին Արեւելքում, որոնք շատ ավելի անհանգստացնող երեւույթներ են, ուստի մոտ ապագայում Ղարաբաղում ես պատերազմ չեմ սպասում:


– Դուք ասում եք, որ Ադրբեջանը չի սպասի մինչեւ 2015թ.: Կարելի՞ է ենթադրել, որ մինչ այդ կլինեն ռազմական գործողություններ:


– Այո՛, դրա հավանականությունը մեծ է, բայց ոչ հիմա: Ճիշտն ասած` իմ կարծիքով, շատ քիչ է հավանական Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը խաղաղ ճանապարհով: Այդ հավանականությունը գնալով ավելի է պակասում: Ադրբեջանը այժմ իրեն տնտեսապես հզոր է համարում, ուստի ավելի հավանական է, որ նա դիմի ռազմական ուժի հիմա:


– Պատերազմի վերսկսման դեպքում ի՞նչ դեր կունենա Թուրքիան: Եվ ի՞նչ ազդեցություն կունենա հնարավոր պատերազմը ռուս-թուրքական հարաբերությունների վրա:


– Նախ պետք է ասել, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները փոխվել են. դրանք նույնը չեն, ինչ 20 տարի առաջ: Ռուսաստանը չի կարող նույն դիրքը ստանձնել, ինչ 20 տարի առաջ: Ռուսաստանը ստիպված կլինի հաշվի նստել Ադրբեջանի հետ, ում հետ ունի տնտեսական եւ ռազմավարական շահեր: Ռուսաստանը կփորձի նաեւ պահպանել հարաբերությունները Հայաստանի հետ` այսպիսով լոյալ դիրք գրավելով: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն կփորձի խոչընդոտել պատերազմի վերսկսումը: Թուրքիան ուզում է այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծել: Իսկ թե ինչպես այս ամենը կազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա` կարելի է ասել, երբ ժամանակը գա, եւ Ռուսաստանն ու Թուրքիան իրենց դիրքորոշումը արտահայտեն: Իհարկե, այժմ փոխվել են նաեւ ռուս-թուրքական հարաբերությունները, իհարկե, դեռ կան խնդիրներ, բայց դրանք այդքան մեծ չեն: Կարծում եմ` նրանք կհամագործակցեն պատերազմը կանխելու համար:


– ԱՄՆ պետքարտուղարի մամուլի քարտուղարի մամլո խոսնակն այս շաբաթ հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունները կարող են մոտ ապագայում վերսկսվել: Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը այդ ուղղությամբ բանակցություններ կվարի Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի հետ: Ինչքանո՞վ է Անկարայի համար նպատակահարմար, որ Թուրքիային վերաբերող խնդրին միջամտում է Բաքուն: Մյուս կողմից` ինչպե՞ս եք մեկնաբանում Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ եթե Թուրքիան շարունակի Լեռնային Ղարաբաղի հարցը կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, ապա Հայաստանը հետ կկանչի իր ստորագրությունը Ցյուրիխյան արձանագրություններից:


– Ես կարծում եմ` ոչ մի դեպքում Հայաստանը իր ստորագրությունը հետ չի կանչի: Դա կփակի հաշտության բոլոր ուղիները: Այս հարցում ներգրավված են ոչ միայն երկու կողմերը, այլեւ ԱՄՆ-ն եւ այլ կարեւոր ուժեր, ուստի նման բան անել Հայաստանին թույլ չեն տա: Երկրորդ` հիմա բանակցություններ սկսելը շատ բարդ է, քանի որ առջեւում խորհրդարանական ընտրություններ են Թուրքիայում, եւ թուրք հասարակությունը շատ նրբազգաց է այս հարցի նկատմամբ, ուստի իշխող կուսակցության համար նպատակահարմար չէ հիմա սկսել բանակցություններ Հայաստանի հետ: Նաեւ կարեւոր դեր է խաղում այն փաստը, որ Թուրքիան հավակնում է ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել: Եթե Հայաստանը դեմ լինի Թուրքիայի նախագահությանը, ապա խոսք չի կարող գնալ հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում