Warner Bros կինոստուդիան հետաձգել է Gangster Squad ֆիլմի թողարկումը մինչև հաջորդ տարի: Ֆիլմում կան կինոթատրոնում հրաձգություն ներկայացնող կադրեր: Կոլորադոյում անցած ուրբաթ տեղի ունեցած հրաձգությունից հետո կինոստուդիան նպատակահարմար է համարել նման բռնության տեսարան ներակայացնող ֆիլմի թողարկումը ժամանակավորապես հետաձգել:
Reuters-ը հաղորդում է, որ ֆիլմը, որում նկարհանվել են Շոն Պենը և Ռայան Գոսլինգը, կինոթատրոններում կհայտնվի 2013 թվականի հունվարի 11-ին: Նախապես ծրագրված էր այն թողարկել այս տարվա սեպտեմբերի 7-ին:
Քննարկվում է այն կադրը փոխելու կամ ջնջելու հարցը, որում հանցագործները մտնում են կինոթատրոն և կրակ բացում ֆիլմը դիտողների վրա: Warner Bros-ի ներակայացուցիչը հրաժարվել է ասել՝ ֆիլմը փոփոխությունների կենթարկվի, թե ոչ:








































