ԱՄՆ-ը մտադիր է ՄԱԿ-ի ԱԽ-ից դուրս կրկնակի ուժեղացնել սիրիական հարցի կարգավորմանն ուղղված աշխատանքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Նա մանրամասնել է, որ ՄԱԿ-ի միջոցով աշխատանքներ իրականացնելն անհնար են դարձել Սիրիայի վերաբերյալ որոշման Ռուսաստանի և Չինաստանի երրորդ մերժման պատճառով:
Դրա հետ մեկտեղ Նուլանդը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է տվյալ հարցի վերաբերյալ շարունակել աշխատանքը և՛ Ռուսաստանի, և՛ Չինաստանի հետ:
Սիրիայում հակամարտությունը սկսվել է 2011թ-ի մարտին: Այս ընթացքում արդեն զոհվել է 16 հզ մարդ:









































