Twitter միկրոբլոգների ծառայությունն արդեն աշխատում է նորմալ ռեժիմով: Օգտատերերին այն հասանելի է դարձել մոտ 2 ժամ առաջ: Twitter-ի ստատուսում տվյալ պահին արվող գրառման մեջ նշվում էր, որ որոշ օգտատերեր հնարավոր է խնդիրներ ունենան: Մոտավորապես ժամը 19:30-ի սահմաններում միկրոբլոգների ծառայությունն անջատված էր: Խափանման պատճառները չեն բացահայտվել: Երբ Twitter-ի օգտատերերը փորձում էին օգտվել ծառայությունից, նրանց հայտնվում էր «Twitter is currently down for «%=reason %» հաղորդագրությունը:
AP տեղեկացնում է, որ Twitter-ի խափանաման մասին տեղեկություններ են ստացվել Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Ամերիկայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից` նշելով, սակայն, որ ոմանց հաջողվել է օգտվել Twitter-ի ծառայություններից: