Ավելի քան 100 պաղեստինյան ընտանիք Սիրիայից տեղափոխվել է Գազա` փրկվելով արյունահեղությունից, որը անդրադարձել է նաև պաղեստինյան կեսմիլիոնանոց համայնքի վրա:
Անցած շաբաթվանից Սիրիայից Եգիպտոսի միջով Գազա է ուղևորվել 105 պաղեստինյան ընտանիք:
Ըստ որոշ տվյալների` նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և հակառակորդների բախումների մեկ ու կես տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 300 պաղեստինցի, 900-ը վիրավոր է, գրեթե 10 հզ-ը ձերբակալվել է կառավարական ուժերի կողմից, որոնց մի մասը ավելի ուշ ազատ է արձակվել:
Սիրիայում գրեթե կես միլիոն պաղեստինցի է ապրում, որոնք փախստականի կարգավիճակ ունեն և հովանավորվում են ՄԱԿ-ի կողմից:
Պաղեստինյան ազգային կառավարությունը սփյուռքին կոչ է անում չխառնվել արաբական երկրների, այդ թվում՝ Սիրիայի ներքաղաքական գործընթացներին:











































