Հաջորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնելու է Հունաստան: Այս մասին տեղեկացնում է 1news.az լրատվականը՝ հղում անելով արտգործնախարարության ներկայացուցիչ Էլհան Պոլուխովին:
Պաշտոնյան խուսափել է այցի կոնկրետ ժամկետներ ասել, քանի որ այդ տեղեկությունը դեռ հստակեցվում է:
Մամեդյարովը Աթենքում հանդիպումներ է ունենալու Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Դրուցասի և այլ պաշտոնատար անձանց հետ: