Կիմ Չեն Ինի կինը` Լին Սոլ Չժուն, 2005թ. այցելել է հարավկորեական Ինչխոն քաղաք` մրցումներին ԿԺԴՀ-ի մարզիկներին աջակցելով թիմի կազմում: Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը` հղում կատարելով հարավային Կորեայի հետախուզության տվյալներին:
2005թ. Ինչխոնում տեղի է ունեցել Ասիայի թեթև ատլետիկայի առաջնություն, որտեղ ԿԺԴՀ-ն արժանացել է բրոզնե մեդալի:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Լի Սոլ Չժուն մինչև Հյուսիսային Կորեայի առաջնորդի կինը դառնալը եղել է երգչուհի: Նրան ճանաչել էին 2011թ. մի տեսագրությունից` արված ազգային նվագախմբի հետ:
«Ռենհապի» տեղեկություններով` Լին ծնվել է 1989թ., Կիմ Չեն Ինի կին է դարձել 2009թ.: Հենց այդ ժամանակ հարավկորեկան ԶԼՄ-ներում լուրեր պտտվեցին Կիմ Չեն Ինի հավանական ամուսնության մասին: Աղջիկը, ինչպես ենթադրում են Սեուլում, Փխենյանի սովորական ընտանիքից է:
Կիմ Չեն Ինը երիտասարդ կնոջ հետ հանրության առաջ երևաց 2012թ. հուլիսի 7-ին: Հյուսիսկորեական հեռուստատեսությամբ ցուցադրվեց, որ Լի Սոլ Չժուն նստած է Կիմ Չեբն Ինի կողքին: Հուլիսի 25-ին ԿԺԴՀ-ն պաշտոնապես հաստատեց, որ առաջնորդն ամուսացել է:










































