Newsweek ընկերությունը, որը վերջին շրջանում վնասով է աշխատում, մոտ ապագայում կհրաժարվի տպագիր տարբերակից: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում կատարելով AC/InterActiveCorp-ի տվյալներին` հրատարակության սեփականատերերից մեկին:
Թե հատկապես երբ տեղի կունենա ամսագրի տպագիր տարբերակից հրաժարումը, դեռ հայտնի չէ:
Պաշտոնական տվայալների համաձայն` վերջնական որոշումը հայտնի կդառնա միայն սեպտեմբերին:
Bloomberg-ի աղբյուրների համաձայն` 79-ամյա պատմությամբ ամսագիրը 2012թ. իր սեփականատերերին կհասցնի շուրջ 22 մլն-ի վնաս:
Միևնույն ժամանակ, IAC/InterActiveCorp-ի հիմանական ակտիվները` Match.com եւ Ask.com կայքերը մնում են շահութաբեր:
Newsweek-ը երեք ամենահայտնի ամենշաբաթյա ամսագրերից է:









































