Իտալական «Միլան»-ը ցանկանում է ձեռք բերել Կակայի տրանսֆերն ու այդ նպատակով պաշտոնական առաջարկ է արել Մադրիդի «Ռեալ»-ին։
«Ռոսոներիներ»-ը պատրաստ են Կակային «Միլան» վերադարձնելու համար 13 մլն եվրո վճարել, սակայն իսպանական ակումբը պահանջում է 25 մլն։
Բրազիլացու ծառայություններով հետաքրքրվում է նաև «Նյու-Յորք Ռեդ Բուլզ»-ը։ Ֆուտբոլիստը դեմ չէ ԱՄՆ տեղափոխությանը, սակայն իր պահանջած աշխատավարձը MLS-ի ներկայացուցիչը չի կարող վճարել։









































