Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին սկսել է մարզվել անհատական ծրագրով` մի քանի օր աջ ոտքի թեթև վնասվածքի պատճառով շարքից դուրս մնալուց հետո:
Արգենտինացին վնասվածքի պատճառով չի մասնակցել «Համբուրգ»-ի հետ կայացած ընկերական հանդիպմանը, բայց պատրաստ կլինի Կատալոնիայի Սուպերգավաթի` «Էսպանիոլ»-ի հետ կայանալիք խաղին, որը տեղի կունենա հուլիսի 31-ին:
Մեսսին մի քանի հեշտ վարժություններ է կատարել բժշկական անձնակազմի հսկողությամբ:
Նշենք, որ «Բարսելոնա»-ի պաշտպանական գծի առաջատար Կարլես Պույոլը նույնպես շարք է վերադարձել և կմասնակցի ստուգողական խաղերին:








































