Ուկրաինան 3.656 մլրդ դոլարի վարկ կվերցնի Չինաաստանից`իր էներգետիկան ածխի փոխադրելու համար, ու գազի ամենամյա ներկրումը կկրճատի 3 մլրդ խմ-ով: Ընդ որում` Ռուսաստանից գազի գնման մատակարարումները նվազեցնելովʽ Ուկրաինան տարեկան կխնայի կես մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Համապատասխան օրենսդրությունը պատրաստված է երկրի նախարարների կաբինետի կողմից ու ուղարկված է հաստատման Գերագույն ռադա: Այն նախատեսում է, որ վարկերը տրվելու են ձեռնարկութուններին պետության երաշխավորությամբ:
Չինաստանի զարգացման բանկն արդեն հաստատել է վարկը տրամադրելու պատրաստակամությունը:
Ներկայումս, Ուկրաինան Ռուսաստանից ներկրում է ավելի քան 30 մլրդ խմ գազ, որի արժեքը զգալի ավելացրել է վերջին տարիներին` կազմելով 400 դոլար 1000 խմ-ի դիմաց:
Նման բարձր գինը հարվածում է ուկրաինական արդյունաբերությանը, առաջին հերթին` մետալուրգիային: