Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի ցանցահենները կոտրել են իսրայելական 220 կայքեր՝ կապված իրանցի ատոմագետ Դարիուշ Ռեզաինեջադի սպանության (ահաբեկչության) տարելիցի հետ:
«Դիտակադր» կոչված ցանցահենների խմբը պնդում է, որ կոտրած կայքերի թվում են հայտնվել իսրայելական անվտանգության ուժերի ուսումնական կենտրոնի, ֆինանսական հիմնարկների և այլ կայքեր: Ցանցահենները նաև պնդում են, որ բացի այդ 220 ռեսուրսներից, իրենք կոտրել են նաև տարբեր կայքերին սերվերային ծառայությունները մատուցող իսրայելական կայքը:










































