Ռուս գործարար Վիկտոր Բուտը, որը դատապարտված է ԱՄՆ-ում զենքի առևտրի ու ահաբեկիչներին աջակցելու մեղադանքով, մտադիր է հասնել իր դատավճիռը չեղյալ հայտարարելունʽ չնայած այն բանին, որ դա կարող է խանգարել նրա` Ռուսաստան վերադարձին: Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել, ըստ RIA Novosti-ի, Բուտի փաստաբան Ալբերտ Դայանը` իր պաշտպանյալի հետ Իլլինոյիսի բանտում առաջին հանդիպումից հետո:
Փաստաբանի խոսքով` Բուտը «պատրաստ է ապացուցել իր անմեղությունը` ընդհուպ մինչ ԱՄՆ գերագույն դատարան, եթե անգամ դա բացասաբար ազդի նրաʽ հայրենիք վերադարձի վրա»:
Բացի այդ, ինչպես հայտնում է Interfax-ը, պատմել է, որ կփորձի հասնել Բուտիʽ Նյու Յորք տեղափոխմանը:
2012թ. ապրիլի 5-ին Բուտը Նյու Յորքում դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:







































