ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն:
Հուլիսի 28-ին նշանակված «Իմպուլս»-«Միկա» հանդիպումը՝ Արարատի «Այգ» մարզադաշտի մեկ խաղով որակազրկվելու պատճառով, տեղափոխվել է և կկայանա Իջևանի «Արնար» մարզադաշտում հուլիսի 28-ին, ժամը 18:00-ին:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:






































