Monday, 13 05 2024
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում

Windows 8-ը «աղետ» է. խաղեր մշակող Valve ընկերություն

Ելույթ ունենալով Սիեթլում կայացած խաղային կոնֆերանսի ժամանակ` Valve ընկերության ղեկավար Գեյբ Նյուելը հայտարարել է, որ Windows 8 օպերացիոն համակարգն «աղետ» է դառնալու համակարգչային ոլորտի համար: Այս մասին հաղորդում է All Things Digital պորտալը:

Ընկերությունը որոշել է զբաղվել Linux-ի համար խաղերի զարգացմամբ:

«Մեծ խնդիրը, որը խանգարում է Linux-ին, խաղերն են: Մարդիկ չեն գիտակցում, թե որքան կարևոր են խաղերը սպառողներին խթանելու համար: Մենք ուզում ենք, որ բոլոր՝ Steam ծառայության 2500 խաղերը հեշտությամբ տեղավորվեն Linux համակարգի վրա: Այդպիսով՝ մենք ցանկանում ենք ապահովագրվել»,- ասել է Գեյբ Նյուելը:

Valve-ը քննադատել է սենսորային ղեկավարումը: Նա նկատել է, որ այն երկար չի կիրառվի: «Մկնիկն ու ստեղնաշարը դիմացել են 25 տարի, իսկ touch-ը 10 տարուց ավելի չի դիմանա»:

Valve-ի գլխավոր արտադրանքը թվային բաշխման Steam ծառայությունն է, որում հասանելի է ավելի քան 2500 խաղ: Ծառայությունը գործարկվել է 2003 թվականին: Այնտեղից հնարավոր է գնել նաև խաղեր՝ նախատեսված Windows և Mac օպերացիոն համակարգերի համար: Ստուդիան զբաղվում է նաև սեփական խաղերի արտադրությամբ: 2012-ին կթողարկվեն երկու խաղեր՝ Counter-Strike-ի նոր տարբերակն ու DotA 2-ը:

Գեյբ Նյուելը` Valve-ի հիմնադիրը, մինչև ընկերությունը հիմնելը, 13 տարի աշխատել է Microsoft կորպորացիայում՝ Windows շարքի արտադրանքների վրա: Նա ընկերությունը լքել է 1996 թվականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում