«Խաչիկ Գալստյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյւսնի մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական տալուց հետո շարունակում է մնալ կուսակցության անդամ»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Թեև մեր աղբյուրները փոխանցում են, որ նա պաշտոնանկումից հետո չի այցելում կուսակցության գրասենյակ, սակայն երեկ մեզ հետ զրույցում Գալստյանը տեղեկացրեց, որ իր հրաժարականի հիմքում չկա որևէ արտառոց բան, և որ իր և ԲՀԿ-ի հարաբերությունները շատ նորմալ են: Ըստ ամենայնի՝ նրան ինչ-որ բան խոստացել են, և նա դեռ հույս ունի, որ չի հայտնվելու Վարդան Բոստանջյանի կամ Արամ Սաֆարյանի կարգավիճակում: Գալստյանը նշեց, որ ինքն ընդամենը արձակուրդում է, որը խիստ անհրաժեշտ էր նախընտրական քարոզարշավի գերլարված վիճակից հետո:
«Շուտով արձակուրդս վերջանում է, այդ ժամանակ թերևս կորոշենք կուսակցության հետ մեր հետագա անելիքները»,-ասաց նա: Ի դեպ, հուլիսի 24-ին ծնվել է Խաչիկ Գալստյանի առաջեեկը՝ արու զավակ, ինչի առիթով նա բավականին բարձր տրամադրության մեջ էր ևասաց, որ այս օրերին այլ թեմաներով չի ուզում խոսել»:









































