ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը չի բացառում, որ «Տոտենհեմ»-ի ձախ կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է որակազրկվել Օլիմպիական խաղերի ժամանակ: Դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ֆուտբոլի միությունը պաշտոնապես բողոք ներկայացնի:
Ֆուտբոլիստն ընդգրկվել էր Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի կազմում, այնուհետև հեռացվել էր` վնասվածքի պատճառով: Այնուամենայնիվ Բեյլը մասնակցել է հուլիսի 24-ին կայացած լոնդոնյան ակումբի նախամրցաշրջանային ստուգողական հանդիպմանը «Լոս Անջելես Գելեքսի»-ի հետ և անգամ գոլի հեղինակ դարձել: Ֆուտոբլիստի խոսքերով` մեջքի վնասվածքից իր ապաքինումն ընթացել է շատ արագ:
«ՖԻՖԱ-ն կարող է որակազրկել ֆուտբոլիստին, սակայն դրա համար պաշտոնապես բողոք պետք է ներկայացվի»,- հայտարարել է Բլատերը:






































