TMZ-ը հաղորդում է, որ Թի Ջեյ Ջեքսոնի (Մայքլ Ջեքսոնի քրոջ տղայի) իրավաբանները Լոս Անջելեսի դատարանում կփորձեն օգնել, որպեսզի նա կարողանա ստանձնել Մայքլ Ջեքսոնի երեխաների խնամակալությունը:
34-ամյա Թի Ջեյը վարվում է այնպես, ասես Փերիսի, Փրինսի և Բլենքիթի ծնողը լինի: Նա իր հայցը հիմնում է այն փաստի վրա, որ Քեթրին Ջեքսոնը պատշաճ կերպով չի վերահսկում երեխաներին:
Հաղորդվում է նաև, որ փոփ արքայի երեք երեխաները սիրում են Թի Ջեյին և ցանկանում են որ վերջինս դառնա իրենց ժամանակավոր խնամակալը:
Քեթրին Ջեքսոնի իրավաբանները նույնպես պատրաստվում են ներակայանալ դատարան և հայտնել Քեթրինի անհետացման վերաբերյալ նախկինում երբեք չհրապարակված տվյալներ:











































