Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի առաջարկը`մեծ շշով զովացուցիչ ըմպելիքների վաճառքն արգելելու վերաբերյալ, ակնկլավում է, որ կընդունվի սեպտեմբերին, բայց դա չի խանգարել հարյուրավոր մարդկանց երեքշաբթի օրն արտահայտել իրենց զգացմուքներն այս նախաձեռնության վերաբերյալ:
Reuters-ը հաղորդում է, որ քաղաքապետի առաջարկով կարգելվի մեծ շշով զովացուցիչ ըմպելիքների վաճառքը ռեստորաներում, թատրոններում, մարզադաշատերում և այլուր:
Առողջապահության վարչությունից հաղորդվում է, որ քաղաքապետի առաջարկն ամենայն հավանականությամբ կընդունվի, երբ այն քվեարկության դրվի սեպտեմբերի 13-ին:
Շատ հակառակորդներ առաջարկը համարում են կառավարության կողմից չսպասված միջամտություն, մինչդեռ աջակիցները կարծում են, որ առաջարկը էական նշանակություն ունի ճարպակալման դեմ պայքարի համար:






































