Բրիտանական 4-րդ հեռուստաալիքի թղթակից Ալեքս Թոմսոնը, ով հիմա աշխատում է Դամասկոսում, հայտնել է, որ Սիրիայի մայրաքաղաքի հարավում վերսկսվել են մարտերը:
Նրա խոսքերով` մարտերը սկսվել են Քադար թաղամասից, որտեղից լսվում են տանկերի, ավտոմատների և ականանետների կրակոցների ձայներ: Այդ թաղամասից փախչող մարդիկ պատմում են, որ զինվորականներն այրել են բնակելի տները` փորձելով այնտեղից դուրս հանել ապաստանած ապստամբներին:
Միևնույն ժամանակ մարտեր են ընթանում բնակչության քանակով երկրորդ խոշոր քաղաքում` Հալեպում: Այնտեղ ապստամբները որոշակի հաջողությունների են հասել` գրավելով հարավի և հյուսիսի մի քանի շրջաններ, ինչպես նաև շատ են մոտեցել կենտրոնին:
Կառավարական զորքերը, որոնք պաշտապանում են Հալեպը, օգնություն են խնդրել Իդլիբ գավառից, սակայն այն դեռ չի հասել: Իսկ մինչ օգնությունը կհասնի` ապստամբների դիրքերը ռմբակոծվում են օդից:











































