Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները չեն դիմել Ռուսաստանին՝ Մոսկվայւմ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ճակատագրի վերաբերյալ իր ծրագիրը քննակելու առաջարկով: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Օրերս Կատարում տեղի է ունեցել ԱՊԼ Հատուկ կոմիտեի արտահերթ նիստը՝ Սիրիայի ճգնաժամի վերաբերալ: Դրա ամփոփիչ փաստաթղթում ասվում է, որ անհրաժեշտ է ձևավորել լիազորված անցումային կառավարություն՝ երկրի ներսում և դրա սահմաններից դուրս գտնվող ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ: Բացի այդ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին առաջարկ է արվում հրաժարական տալ՝ խոստանալով նրա և նրա ընտանիքի համար ապահովել երկրից ազատ ելք:
Հաղորդվում էր, որ Կատարի վարչապետ Համադ բեն Ջասեմ Ալ-Թանին և ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արանն կմեկնեն Մոսկվա և Պեկին՝ այդ երկրներին նիստի արդյունքներին ծանոթացնելու համար:
«Ինչ վերաբերում է նրան՝ արդյոք մեզ համար ընդունելի է ԱՊԼ-ի առաջ քաշած սխեման, ես արդեն ասել են, որ սխեմայում կան շատ հակասություններ, և մենք կցանկանայինք հասկանալ, ինչի մասին է խոսքը: Մենք կարդացել ենք, որ նրա (ԱՊԼ) պատվիրակները ցանկանում են այցելել մի քանի մայրաքաղաքներ՝ իրենց մոտեցումները պարզաբանելու համար: Այդ հարցով մեզ ուղղակիորեն որևէ դիմում չի հասել»,- ասել է Լավրովը:
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ սխեման, ինչպիսին էլ որ այն լինի, պետք է ընդունի սիրիացի ժողովուրդը, և այն պետք է լինի Ժնևում համաձայնեցված դիրքորոշումների շրջանակներում:









































