Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ Վրաստանի համար մշակվել են 8 նոր ընտրական ծրագրեր: Ընդհանուր առմամբ, դրամաշնորհը կազմում է 240,000 դոլար:
Այն հատկացվել է ընտրական ընդհանուր միջավայրի բարելավման, ընտրություններից առաջ շրջանային ու ազգային հեռարձակողներին մոնիթորինգի ենթարկելու համար:
Վերջին 20 տարիներին ԱՄՆ կառավարությունը Վրաստանին ընտրական միջավայրի բարելավման համար հատկացրել է ավելի քան 20 միլիոն դոլար:










































