Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Անդրես Ինյեստան համոզված է, որ «Բարսելոնա»-ի ապագայի կայունության երաշխիքը լինելու են թիմի սաները:
«Ակումբի հաջողակ ապագան երաշխավորում են հենց թիմի սաները: Կարևորագույն բանը երիտասարդ ֆուտբոլիստների համար իրենց ավագ խաղընկերների հետ հարմարվելն է»,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Այն խաղացողները, որոնք նոր են մտնում թիմ, պետք է ուրախ լինեն, որ աշխատում են այնպիսի ֆուտբոլիստների հետ, որոնք որոշ ժամանակ առաջ եղել են իրենց կարգավիճակում:
Ամենակարևորն այն է, որ իրենք պետք է վստահ լինեն առաջին հերթին իրենց վրա, իմանան, որ իրենք, «Բարսելոնա» մտնելով, մուտք են գործում մի դժվարին իրավիճակ, որտեղ պետք է ունենան խորին հավատ իրենց ուժերի հանդեպ ու անեն այն, ինչ իրենց ուժերի սահմաններում է»:
Ֆուտբոլիստը խոսեց նաև «Բարսելոնա»-ի մասին, որը վերջին մրցաշրջանում չկարողացավ ո´չ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ո´չ էլ՝ Լա Լիգայի գավաթը՝ նշելով, որ ակումբն ունի մեծ քաղց տիտղոսներ նվաճելու հանդեպ:
«Մենք ուզում ենք հասնել այնքան հաջողությունների, ինչքան երբևէ, եթե ոչ ավելին»:








































