Խորոգում, որտեղ հատուկ օպերացիա էր սկսվել զինյալների դեմ, հայտարարվել է կրակի ժամանակավոր դադարեցման մասին: Այս մասին հաղորդում է «Ռադիո Օզոդին» («Ազատություն» ռադիոկայանի տեղական ծառայությունը):
Գործակալության տեղեկությունների համաձայն` կրակի դադարեցման համաձայնություն տվել են երկու հակամարտող կողմերն էլ:
Ներկայումս, տեղացի լրագրողներից մեկի խոսքով, բանակցություններ են ընթանում կառավարական ուժերի և բանդիտական խմբավորման միջև: Դրանք ղեկավարում է Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Խայրուլոևը: Նրա խոսքով` կրակի դադրեցման ռեժիմը պետք է գործի այսօր տեղական ժամանակով մինչև ժ. 14.00-ը (Մոսկվայի ժամանակով ժ. 13.00-ը):
Իշխանությունները պահանջում են հանձնել օրերս հատուկ ծառայությունների գեներալ Աբդուլլո Նազարովի սպանության մեջ կասկածվող 4 անձի: Բացի այդ` զինյալներին առաջարկվել է հանձնել զենքը: Նրանք, ովքեր կհամաձայնեն պայմանին, համաներում կստանան:









































