Հնդկաստանի կառավարությունը կանցկացնի տենդեր` 2.4 մլրդ դոլարով` 56 ռազմատրանսպորտային ինքնաթիռների գնման համար, որոնք պետք է փոխարինեն հնացած Hawker Siddeley HS 748-ին:
Ինչպես հաղորդում է Flightglobal-ը, մրցույթի հիմնական մրցակիցները կդառնան Airbus C-295-ն ու Alenia Aermacchi C-27J-ը:
Հրատարակության տվյալով` տենդերի շրջանակում Հնդկաստանը ծրագրում է գնել 16 պատրաստի ինքնաթիռներ ու ևս 40-ը հավաքել իր տարածքում լիցենզիայով:
Պատվիրատուն առաջին ինքնաթիռը կարող է գնել արդեն առաջիկա 2 տարում:
Մնացած 15-ը կարող են մատակարարվել հաջորդ երկու տարիների ընթացքում: Լիցենզային արտադրության 40 մեքենաների արտադրությունը ծրագրվում է հասցնել տարեկան մինչև 8 միավորի:







































