Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանի նահանգում գրանցվել է հերթական երկրաշարժը: Երկրաշարժը գրանցվել է ժամը 01.53-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանի նահանգի Ադըգյուզել գյուղում:
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.3 բալ՝ Ռիխտերի սանդղակով: Զոհեր ու ավերածություններ չեն գրանցվել՝ թեև դա չի խանգարել, որ տեղաբնակները կարճ ժամանակով խուճապի մատնվեն:










































