Ներկայումս Ռուսաստանին անհրաժեշտ են նվազագույնը 300 չինովնիկ մասնագետներ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ), որպեսզի իր շահերը պաշտպանի այդ կառույցում։ Այս մասին գրում է РБК daily-ն` հղում անելով փորձագիտական շրջանակներում իր աղբյուրին:
Ներկայումս երկիրը զգում է անհրաժեշտ մասնագետների կարիք:
Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Ալեքսեյ Պարտանսկին պարբերականին պատմել է, որ մասնագետներ է պատրաստում ԱՀԿ-ի գծով` ինչպես իրավաբաններ, այնպես էլ տնտեսագետներ, որոնք անհրաժեշտ են արտերկրում:
Այդպիսի պրոֆեսիոնալի վերապատրաստման արժեքը Եվրոպայում, Կանադայում կամ ԱՄՆ-ում կազմում է 20-30 հազար եվրո: Այդկերպ չինովնիկների վերապատրաստման վրա կգնա 300 մլն ռուբլուց ոչ պակաս գումար: Կադրերի պատրաստման համար անհրաժեշտ կլինի 2 տարուց ոչ պակաս ժամանակ:
Առևտրային վեճերը ծագում են ԱՀԿ-ի անդամ երկրների միջև այն ժամանակ, երբ գործընկերներից մեկը չի համաձայնում աջակցության այն միջոցառումների հետ, որոնք տալիս է հայրենական արտադրողին երկրորդը:
ՌԴ-ն ԱՀԿ մուտք գործելու արձանագրությունը վավերացրեց հուլիսի 21-ին: Ենթադրվում է, որ երկիրը առևտրային ակումբ կմտնի օգոստոսի 23-ին:











































