Saturday, 06 06 2026
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն

Ռոմնին ուղևորվում է Մեծ Բրիտանիա, Իսրայել և Լեհաստան

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին այսօր մեկնում է արտասահմանյան մեծ շրջագայության, որի ընթացքում կայցելի Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Իսրայել, ինչպես նաև պաղեստինյան տարածքներ:

Ինչպես սպասվում է` այդ շրջագայության ընթացքում Ռոմնին կներկայացնի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր նախընտրական ծրագիրը: Առաջին կանգառը Լոնդոնն է, որտեղ նա կհանդիպի Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և մյուս նախարարների հետ: Հուլիսի 27-ին նա կմասնակցի Օլիմպիադայի բացման արարողությանը:

Հանգստյան օրերին Ռոմնին կայցելի Իսրայել, որտեղ հանդիպում կունենա վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախագահ Շիմոն Պերեսի, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այնտեղ նախատեսված է նաև Ռոմնիի ելույթը, որը հավանաբար կլինի Երուսաղեմում: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:

Թեկնածուի շտաբը հաղորդել է պաղեստինյան վարչակազմի, մասնավորապես` ինքնավարության վարչապետ Սալամ Ֆայադի հետ հանդիպում նախապատրաստելու մասին: Ռոմնին Իսրայել է այցելում ամերիկյան վարչակազմի դեմ իսրայելական լոբբիի քննադատությունների ֆոնին: Քննադատությանն ի պատասխան` Օբամայի շտաբի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Օբաման վերընտրվելու դեպքում կայցելի Իսրայել, որտեղ նա վերջին անգամ եղել էր նախընտրական արշավի ժամանակ:

Ռոմնին հասցրել է խոստանալ, որ նախագահ ընտրվելու դեպքում առաջին արտասահմանյան այցը կկատարի Իսրայել:

Հուլիսի 30-ին Ռոմնին կլինի Լեհաստանում, որտեղ բանակցություններ կվարի վարչապետ Դոնալդ Տուսկի և նախկին նախագահ Լեխ Վալեսայի հետ:

Երեքշաբթի օրը Ռոմնին հիշատակել էր Լեհաստանի անունը` խոսելով Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ամերիկյան ծրագրերի վերանայման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում