«ՀՀ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից: Հայտարարությանը, բնականաբար, հետևեցին ՀԱԿ-ի պարզաբանումները, թե նրա ուրս գալը Կոնգրեսից ցավալի է, բայց մեծ կորուստ չէ: Այնուհետև քաղաքական շրջանակներում սկսեցին լուեր շրջանառվել, որ Դ. Շահնազարյանն օրերս կմեկնի ԱՍՆ ու հնարավոր է՝ այլևս չվերադառնա»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթը փորձել է նրանից ճշտել ԱՍՆ անվերադարձ մեկնելու մասին լուրը: «Ասեմ, որ այդ տեղեկությունները տարածողների երազանքն է դա: Ես շատ լավ գիտեմ, թե ովքեր են դրանք տարածում, բայց ասեմ, որ դա իրենց երազանքն է, և ինչպես բոլոր երազանքները, դա ևս չի կատարվելու: Իմ նպատակն Է իրենց այստեղից ուղարկել, և ես կուղարկեմ»,-ասել է Դ. Շահնազարյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:









































