Պորտուգալական Zerozero.pt –ի տեղեկացմամբ` 17-ամյա ռուսաստանցի հարձակվող Սերգեյ Կունդիկը մոտ է Մադրիդի «Ռեալ»-ի հետ պայմանագրի ստորագրմանը: Սպասվում է, որ համաձայնագիրը նախատեսված կլինի 3 տարի ժամկետով:
Կունդիկը ծնվել է Սիբիրում , այնուհետև 9 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Պորտուգալիա: Ֆուտբոլիստը 4 տարի հանդես է եկել «Պորտու»-ի կազմում, այնուհետև տեղափոխվել է «Լեյշոյնշ»: Կունդիկը հանդես է եկել նաև «Բոավիշտա»-ի և «Ֆաո»-ի կազմում:






































